ՍԱՐՍԱՓԵԼԻ դեպք . Քրոջը սիրահետելն ավարտվեց համաքաղաքացու արյունալի դանակահարությամբ
ՀասարակությունԴավիթ Փաշայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ մարտի 18-ին` ժ.18:00-ի սահմաններում Գյումրիում գտնվող իրենց ավտոտնակի դիմաց դանակահարել է Հարություն Թավուսյանին: Ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, դանակահարության պատճառը քրոջը` Անետա Թավուսյանին սիրահետելն է եղել,- այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Տղաները նախ վիճաբանել են, հետո վեճը վերածվել է դանակահարության, բարեբախտաբար զոհեր չեն եղել: Դատարանն ուսումնասիրելով փաստերը որոշեց Դավիթ Փաշայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3/երեք/ տարի ժամկետով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/603613/