ԶԼՄ-ները ակտիվորեն գրում են Նիբիրու մոլորակի մասին, որը մոտենում է Երկրին
ՀասարակությունYandex-ի գլխավոր նորություններում հաղորդագրություն է հայտնվել, որ Երկրին է մոտենում Նիբիրու մոլորակը: «Գիտնականները ենթադրում են, որ Երկրին է մոտենում X մոլորակը, որն ընդունակ է վերացնելու ամեն կենդանի բան: Ըստ երևույթին, դա Նիբիրուն է, որին այնքան վաղուց փնտրել են մասնագետները: Բոլոր աղետները, որոնք ներկայումս տեղի են ունենում աշխարհում, գիտնականների վարկածով, հանդիսանում են անհայտ մոլորակի մոտեցման պատճառ»,- հայտնել է, օրինակ, VistaNews.ru-ն, սակայն ոչ մի գիտական հրապարակման հղում չի ներկայացրել:
Արժե նշել, որ վերջին շաբաթվա ընթացքում Yandex-ում արդեն մի քանի անգամ չարագուշակ հաղորդագրություններ են հրապարակվում՝ առանց գիտական հրապարակումներին հղումներ կատարելու: