ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՔԻՉ ՀԵՏՈ Երևանում պայթեցման եղանակով քանդվելու է...
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երևանում պայթեցման եղանակով քանդվելու է Հանրապետություն փողոցի 65 հասցեում գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված թիվ 1 տպարանի 2-րդ մասնաշենքը։
Ժամը 16։00-17։30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ճանապարհային ոստիկանությունը նշված հատվածում դադարեցնելու է տրանսպորտային միջոցների շահագործումը, ինչպես նաև քաղաքացիների տեղաշարժը՝ ելնելով անվտանգության շահերից։