Մենք շարունակելու ենք վճարել 41 դրամ:
HeaderԼևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երկրի նախագահը կայացրեց երկար սպասված վճիռը:
Էլեկտրաէներգիայի սակագինը չի չեղարկվի, սակայն բոլոր ծախսերն իր վրա է վերցնում մեր կառավարությունը:
Մենք շարունակելու ենք վճարել 41 դրամ:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ.
,,Ինչպես նշեցի, համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում և շատ կարևոր խնդիր: Դա լուծել է պետք,,:
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ: