5.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ Իտալիայում. վնասվել են Հռոմի Կոլիզեումն ու Պանթեոնը
ՀասարակությունԻտալիայում վերջին երկու ամսում երկրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով իտալական աղբյուրը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են 19:11-ի դրությամբ տեղի ժամանակով (երևանյան` 21:11): Ցնցումների տևողությունը մի քանի վայրկյան է կազմել: Օջախը գտնվել է 9 կմ խորությունում:
Երկրաշարժն զգացվել է կենտրոնական շրջաններում` Պերուջայում, Անկոնեում, Ֆաբրիանոյում, Պեզարոյում և Հռոմում:
Իտալական գործակալությունները նշում են, որ տուժած շրջաններում կտրվել են էլեկտրահաղորդակցության լարերը, տներում և այլ կառույցներում լույս չկա:
Բնակիչները հեռացել են տներից և դուրս են եկել փողոցներ: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել: Փրկարարներն աշխատում են վնասի չափը գնահատելու ուղղությամբ:
Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով տուժել են Հռոմի Կոլիզեումն ու Պանթեոնը:
Հիշեցնենք, որ Իտալիայի կենտրոնական շրջաններում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի էր ունեցել օգոստոսի 24-ին, որի հետևանքով 279 մարդ էր զոհվել: