ԻՊ-ի զինյալները մահապատժի են ենթարկել Մոսուլի 22 խաղաղ բնակիչների
Header«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել Մոսուլ քաղաքի 22 բնակիչների, որի ազատագրման գործողությունը ներկայում ամենաթեժ շրջանում Է: Այս մասին հայտնել Է Al Sumaria հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի բանակի գեներալ Ջոզեֆ Վոթելը հոկտեմբերի 27-ին հայտնել Է, որ Մոսուլի ազատագրման գործողության սկսվելուց ի վեր ոչնչացվել են 800-ից մինչեւ 900 զինյալներ:
«ԻՊ-ի զինյալները հոկտեմբերի 27-ին Մոսուլի կենտրոնում Էլեկտրականության օգնությամբ մահապատժի են ենթարկել 22 խաղաղ բիակիչների՝ նրանց մեղադրելով հատուկ ծառայությունների եւ փեշմերգայի (քրդական աշխարհազորի) հետ դավադրության մեջ,-հեռուստաալիքին հայտնել Է մի աղբյուր: Նրա տեղեկատվության համաձայն՝ ԻՊ-ն բնակիչներին Մոսուլի բանտերից մեկում պահում Էր շուրջ չորս ամիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: