Անսպասել, շոկային արարք Պուտինի կողմից Հասմիկ Պողոսյանի նկատմամբ...
ՀասարակությունՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեդալներ և շքանշաններ է շնորհել մշակույթի մի շարք գործիչների, որոնց թվում է նաև ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ով ստացել է Պուշկինի մեդալ, հաղորդում է «Իզվեստիա»-ն։
Պուշկինի մեդալով պարգևատրվել են նաև Ղրղըզստանում ««Ռուսական ժառանգություն» ռուսաց լեզվի և մշակութային ժառանգության աջակցության կենտրոն» հասարակական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Պերեմիշլինը, Ավստրալիայի քաղաքացի, ռուսաց լեզվի և գրականության ավստրիական ասոցիացիայի ուսուցիչների գլխավոր քարտուղար Էրիխ Պոյնտերն ու Մոլդովայի քաղաքացի, Քիշնևում Չեխովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կոնստանտին Հարետը ։
Սերբ հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։