Երեւանում վրաերթի ենթարկված երեք կանայք տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունՀոկտեմբերի 26-ին, ժամը 17-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 11.20-ին, «BYD» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գյուրջյան եւ Բաղյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 33-ամյա Նաիրա Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: