Արցախի դիրքերից մեկում զոհված 20-ամյա Գուրգենը շուտով զորացրվելու էր (լուսանկար)
HeaderԱրցախի դիրքերից մեկում այսօր` հոկտեմբերի 26-ին, հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհված 20-ամյա Գուրգեն Այվազյանը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ էր: Նա ընտանիքի փոքր երեխան էր, ունի իրենից մեծ քույր եւ եղբայր: Գուրգենը շուտով զորացրվելու էր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: