«Բարոյական հաղթանակ». ադրբեջանցիները ֆոտոշոփի միջոցով ծածկել են Կարմիր հրապարակում ծածանվող հայկական դրոշները (լուսանկար)
ՀասարակությունԱդրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հաղթանակի տոնն օգտագործել է ֆոտոշոփում իր ուժերը փորձելու համար: Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված տոնական զորահանդեսի մասին հրապարակման մեջ լուսանկարից ծածկել են Կարմիր հրապարակում ծածանվող հայկական դրոշները:
Ադրբեջանի ՊՆ-ի և այլ լուսանկարների համեմատության ժամանակ երևում է, թե ինչպիսի մոտեցում են ցուցաբերել հարևան պետության ներկայացուցիչները և պաշտոնական հրապարակում են արել կեղծ լուսանկարով:
