Անթալիայում պայթյուն է որոտացել
ՀասարակությունԴեպքի վայր են եկել շտապօգնության մեքենաներ:
Հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել առևտրաարդյունաբերական պալատի շենքի ավտոկայանման կետում:
Թուրքական «Դողան» գործակալության տվյալներով` դեպքի վայրում պայթած ավտոմեքենա և թեթև վնասվածքներ ստացած մարդիկ կան: Բացի այդ, պայթյունից վնասվել են 4 ավտոմեքենա և շրջակայքի շենքերը: Առևտրաարդյունաբերական պալատից սկսել են մարդկանց տարհանել: