Երեւանում առաջիկայում ձյուն չի սպասվում. Զարուհի Պետրոսյան
ՀասարակությունԵրեւանում առաջիկայում ձյուն չի սպասվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյան՝ նշելով, որ նոյեմբերի սկզբին՝ Արարատյան դաշտում եւ Երեւանում առավելագույն ջերմաստիճանը կլինի 12-13 աստիճան:
«Նոյեմբերին ջերաստիճանը կլինի նորմայի սահմաններում: Նորման մայրաքաղաքում ու Արարատյան դաշտում տատանվում է 5-7 աստիճանի սահմանում։ Նոյեմբերն անցումային ամիս է, ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվում է ամսվա սկզբին, այնուհետեւ նվազում է։ Այս տարվա նոյեմբերը կսկսենք համեմատաբար ցածր ջերմաստիճանով` Արարատյան դաշտում եւ Երեւանում առավելագույն ջերմաստիճանը կլինի 12-13 աստիճան։ Բայց առանձին օրերին բարձր ջերմաստիճաններ ակնկալվում են։ Տեղումները կլինեն նորմայի սահմաններում»,-ասաց նա: