Պոզիտիվ հոլովակ Սիրուշոյից. «Հու-Հա»
LifeՀոկտեմբերի 29-ին երգչուհի Սիրուշոն երկրպագուներին դատին կհանձնի իր նոր «Արմատ» ալբոմը, որում ներառված երգերը սիրված արտիստուհին աստիճանաբար ներկայացնում է սոցցանցերում։
Սկզբում հրապարակվեցին մի քանի կադրեր «Արմատ» ալբոմի ֆոտոշարքից, հետո թողարկվեց «Զարթոնք» երգի տեսահոլովակնու «Դեր Զոր» երգի անոնսը։ Իսկ հիմա 29-ամյա երգչուհու Facebook-յան էջում հայտնվել է պոզիտիվ հոլովակ, որում հնչում է Սիրուշոյի նոր «Հու-Հա» երգը։