Իրաքի անվտանգության ուժերը ԻՊ-ից 800 քառ. կմ տարածք են գրավել Մոսուլի շրջակայքում. Պենտագոն
HeaderԻրաքի անվտանգության ուժերը Մոսուլի վրա հարձակման առաջին շաբաթվա ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մոտավորապես 800 քառ. կմ տարածք են գրավել այդ քաղաքին հարող տարածքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները լրագրողների համար անցացված հատուկ բրիֆինգում ներկայացրել են Պենտագոնի պաշտոնատարները:
Նրանց խոսքով՝ գործողությունը, որն առայժմ ըստ Էության նախապատրաստական փուլում Է, զարգանում Է ըստ հաստատված պլանի ու գրաֆիկի, ամերիկացի զինվորական խորհրդականները շարունակում են գործել այն ստորաբաժանումների կազմում, որոնք հարձակում են ծավալել Մոսուլի ուղղությամբ:
Ինչպես սպասվում Է, մարտական գործողությունները կտրուկ կակտիվանան այն բանից հետո, երբ Իրաքի անվտանգության ուժերը կմտնեն Մոսուլ: Բացի այդ, ինչպես նշել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական անձինք, ենթադրվում Է, որ Մոսուլում ու դրա արվարձաններում գործող ԻՊ-ի զինյալները շուտով կսկսեն կիրառել այնպիսի մարտավարություն, որը կներառի մահապարտների կողմից իրականացվող ահաբեկչական գործողություններ, ականապատված փոխադրամիջոցների պայթեցումներ, շենքերի հրկիզումներ: