Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարը
ՍպորտՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել են ՀՀ տղամարդկանց առաջնության մեկնարկային տուրի պարտիաները:
Այս տուրում միայն մեկ զույգ է պարտիան ավարտել ոչ-ոքի արդյունքով. մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը միավորը կիսել է Արմենակ Եղիազարյանի հետ:
Հաղթանակ են տոնել Արամ Հակոբյանը, Հովիկ Հայրապետյանը, Դավիթ Քալաշյանը, Դավիթ Շահինյանը, Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը:
1-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: