Անթալիայում պայթյունի հետեւանքով 12 մարդ է վիրավորվել
ՄիջազգայինԱնթալիայում պայթյունի հետեւանքով 10-12 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել: CNN Turk-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքապետ Մենդերես Թյուրելը:
«Դեռեւս վաղ է ասել, արդյո՞ք սա ահաբեկչություն է եղել: Դա առաջին բանն է, որի մասին մտածում ես, բայց, հնարավոր է, պայթյունը վթարի հետեւանք է»,- ասել է Թյուրելը:
Ըստ Gazeta-ի՝ նա նշել է, որ պայթյունի պահին ավտոկայանատեղիում քիչ մարդ է եղել: Մի քանի մարդ տուժել է պայթյունի ալիքի հետեւանքով առեւտրա-արդյունաբերական պալատի շենք կոտրված ապակիների բեկորներից: