Ո՞րն է եղել 22-ամյա երիտասարդի մահվան մեջ մեղադվող Վահան Ղազարյանի ինքնասպանության փորձի պատճառը
Հասարակություն«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն, 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության մեջ մեղադրվող Վահան Ղազարյանն ինքնասպանության փորձ է կատարել:
Ինչպես Shabat.am-ի տեղեկացրեց Ղազարյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը, նա փորձել է կյանքին վերջ դնել, երբ իմացել է, որ Լևոնը մահացել է. «Երբ իմացավ տուժողի մահվան մասին, շատ վատ հոգեվիճակում հայտնվեց: Քննչական գործողության ավարտից հետո երկաթե ամրակ էր կուլ տվել: Բժշկական օգնություն էր ցուցաբերվել: Հաջորդ օրը ինքնազգացողությունը լավ էր և քննչական գործողության մասնակցել է»,-ասաց փաստաբանը:
Ներկայումս մեղդրյալը գտնվում է քրեակատարողական հիմնարկում՝ նախնական կալանքի տակ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին 1994թ. ծնված Լևոն Սահակյանը նշանածի աշխատավարձը ստանալու նպատակով հանդիպել էր «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի հետ: Վիճաբանության ընթացքում վերջինս Սահակյանին դանակարահերլ էր ՝ պատճառելով թոքի և սրտի վնասվածքներ: Երկու օր անց երիտասարդը մահացել էր: