Այս կինը ավտոբուսում կրծքով կերակրեց իր երեխային. Վարորդի հայտարարությանը շոկի ենթարկեց նրան...
LifeԱյս պատմությունը տեղի է ունեցել Համբուրգում և արդեն հասցրել է տարածվել ողջ համացանցով մեկ:
Երիտասարդ մայրիկն իր երեխայի հետ նստել է ավտոբուս: Երբ փոքրիկը սովածացել է և սկսել է լաց լինել, մայրիկը սկսել է ամեն ինչ անել՝ նրան հանգստացնելու համար: Չի մոռացել նաև կերակրել երեխային՝ կրծքով:
Նա արել է դա հենց ավտոբուսի մեջ, առանց որևէ բանով ծածկվելու:
Վարորդի անսպասելի հայտարարությունը բոլորին անակնկալի է բերել. Կամ մայրիկը դադարում է կերակրել երեխային այդքան մարդկանց ներկայությամբ, կամ էլ դրա համար մեկ այլ ավտոբուս է գտնում:
Սկզբում կինը կարծեց, որ դա կատակ է: Բայց դա այդպես չէր: Վարորդը կանգնեցրեց ավտոբուսը և ստիպեց բոլոր ուղևորներին սպասել՝ մինչև մայրիկը կիջնի: Բոլորն ուղղակի ապշել էին:
Պարզվում է որոշ տղամարդիկ շատ հեռու են երեխաների խնամքի և դաստիարակության հարցերից:
Իսկ դո՞ւք ինչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ: