Ռազմական հագուստով Սիրուշոյի նոր լուսանկարները
LifeՍիրուշոն վերջին շրջանում բավականին ակտիվ է սոցցանցերում։ Երգչուհին պատրաստվում է նոր՝ «Արմատ» ալբոմի շնորհանդեսին եւ պարբերաբար նոր երգեր, լուսանկարներ է հրապարակում կապված իր նոր աշխատանքների հետ։
Եվ մինչ երկրպագուները անհամբերությամբ սպասում են ձայնասկավառակի թողարկմանը (հոկտեմբերի 29-ին), երգչուհին մի քանի կադրեր է հրապարակել իր «Զարթոնք» տեսահոլովակից։
Ինչպես տեսահոլովակում, այնպես էլ ձայնասկավառակում երգչուհին ռազմական ոճի հագուստով է։