Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ Եվգենի Պրիմակովի մահվան կապակցությամբ
HeaderTert.am-ը գրում է .
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Եվգենի Պրիմակովի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խորը վշտով ընդունեցի ռուսաստանյան քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչներից մեկի՝ Եվգենի Մաքսիմի Պրիմակովի մահվան մասին լուրը, ում ներդրումը ռուսաստանյան պետականության զարգացման գործում դժվար է գերագնահատել:
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունեցած Եվգենի Պրիմակովի վառ հիշատակը մշտապես կպահպանվի մեր հիշողություններում:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ ցավակցություններ: Խնդրում եմ զորակցության խոսքեր փոխանցել Եվգենի Պրիմակովի հարազատներին ու մտերիմներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: