Դաժան դեպք է տեղի ունեցել՝ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՎԹԱՐ. Կա 10 զոհ
ՀասարակությունԱյսօր ողբերգական վթար է տեղի ունեցել Իտալիայում: Իրար են բախվել երկու գնացքներ: Կա առնվազն տասը զոհ: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում` Բարիի նահանգում՝ Անդրիայի եւ Կորատոյի միջեւ: Վիրավորների թիվը ճշտվում է: Դադարեցվել է երկաթուղային տրանսպորտի աշխատանքը այդ շրջանում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարների՝ տասից ավելի մարտական հաշվարկ, փրկարարական մի քանի ուղղաթիռներ՝ հարակից շրջանների հոսպիտալներ վիրավորներին հասցնելու համար: