Ավելի քան 50 մարդ է զոհվել Քամերունում գնացքի վթարի հետեւանքով
HeaderԱռնվազն 53 մարդ է զոհվել Քամերունում գերծանրաբեռնված ուղեւորատար գնացքի վթարի հետեւանքով, հայտնել է երկրի տրանսպորտի նախարարը։ Եւս առնվազն 300 մարդ տուժել է երկաթգծային վթարի հետեւանքով, հայտնում է BBC–ն։
Գնացքը գծերից դուրս է եկել երկրի մայրաքաղաք Յաունդեի ու Դուալա քաղաքի միջեւ ընկած հատվածում։ Ականատեսների խոսքով շրջվել է առնվազն 10 վագոն։ Հայտնում են, որ գնացքը նախատեսվածից շատ ուղեւոր էր տեղափոխում՝ հիմնական կազմին կցված էին նաեւ մի քանի լրացուցիչ վագոններ։
Երկրի երկու խոշորագույն քաղաքների միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը հիմա դադարել է կամրջի փլուզման հետեւանքով։