Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


«Վարդուհու կորստի ցավը ոչ մի կերպ չի խլանում». Արման Աղաջանյանը` Հայաստան վերադառնալու պատճառի մասին

Life

Լife.panorama.am-ը գրում է . 

Կինոռեժիսոր, երգիչ և պրոդյուսեր Արման Աղաջանյանը, ով ապրում է ԱՄՆ-ում, այս օրերին Երևանում է:  Հայաստան վերադառնալու պատճառի ու այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Արման Աղաջանյանի հետ:

-Արման, ի՞նչն է այս անգամ Ձեզ բերել Երևան:

-Հոկտեմբերի 15-ին լրացավ իմ շատ լավ ընկեր ու ընկերոջից էլ առավել Վարդուհի Վարդանյանի մահվան 10-րդ տարին և գալուս միակ պատճառն էլ հենց դա էր. Վարդուհու կորստի ցավը ոչ մի կերպ չի խլանում: Եկել եմ հենց այդ օրը, կվերադառնամ հոկտեմբերի 26-ի գիշերը` Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին մասնակցելուց հետո: Նշեմ նաև, որ վերադառնալուս երկրորդ պատճառը իմ ու Վարդուհու «Երանի» տեսահոլովակի թողարկումն էր, որը նկարահանվել էր դեռևս 2005թ-ին, երբ նա ողջ էր:

-«Երանի» տեսահոլովակն արդեն ներկայացված է ու հասցրել է շատերին հուզել: Եթե կադրերը կային դեռ տասը տարի առաջ, ինչո՞ւ որոշեցիք միայն հիմա այն ներկայացնել հանրությանը:

-Այո, այս աշխատանքը նկարահանեցինք «Կորած յար» տեսահոլովակը նկարահանելու ժամանակահատվածում, սակայն այն չհասցրեցինք ներկայացնել, որովհետև սկզբում այլ գործերով էինք զբաղված, իսկ հետո տեղի ունեցավ այդ դեպքը: Նախ` ուզում եմ շնորհակալություն հայտնել երգի հեղինակներին` երգահան, գործիքավորող Կարեն Մարգարյանին, Անիտա Հախվերդյանին, ով գրել է խոսքերը ու նաև Սերգեյ Դավթյանին, ով կատարել է տեսահոլովակի մոնտաժն ու անիմացիան: Նշեմ նաև, որ այս տեսահոլովակը նկարահանումից տասը տարի անց ներկայացնելը մեծ բարդությունների հետ էր կապված. Այն տասը տարի առաջ է նկարահանվել ու որակի առումով զիջում էր այսօրվա պահանջներին: Ի դեպ` ես ու Վարդուհին մի քանի գործեր էլ ունենք, որոնք մի օր կհանձնեմ հանդիսատեսին:

-Արման, բավականին հազվադեպ եք գալիս Հայաստան, ինչի՞ հետ է դա կապված:

-ԱՄՆ-ում եմ արդեն 20 տարուց ավելի ու արդեն այնքան կապված եմ այդ երկրի իմ կենցաղի հետ: Ընտանիքս, երեխաներս ու աշխատանքս հաճախ թողնել չեմ կարող, ու այդ իսկ պատճառով հաճախակի գալն իր բարդություններն ունի, այլապես Հայաստան գալու առիթը բաց չեմ թողնում, չէ որ այստեղ ունեմ բազում ընկերներ, հարազատներ ու այստեղ է իմ  սիրելի քաղաքը` Երևանը:

-Կարծում եմ` կհետևեք հայկական երաժշտարվեստի այսօրվա կյանքին, հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը այդ ասպարեզի մասին:

-Եթե անկեղծ ասեմ` ես չեմ հետևում այդ արվեստին, միայն եզակի դեպքերում, երբ ընկերներս են դրանք ներկայացնում: Չգիտեմ` ինչքանով ես իրավունք ունեմ կարծիքս հնչեցնելու, քանի որ ըստ իս` ավելի ավանդ ունեցող մարդիկ կան, ովքեր պետք է խոսեն, առաջինը դեմ կանգնեն այսօրվա մահմեդական երաժշտական ոճին, բայց չգիտես ինչու լռում են: Օրինակ` մեծ ցանկություն ունեմ լսելու Ռուբեն Մաթևոսյանի, Արթուր Գրիգորյանի կարծիքը:

-Հետաքրքիր է` երկարատև բացակայությունից հետո Ձեզ համար ի՞նչ փոփոխություն եք նկատել, ընդ որում խոսքս վերաբերվում է ոչ միայն քաղաքի արտաքին տեսքին:

-Ուրախալի է, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանի կառավարչական ասպարեզում, ինչը բավականին ոգեշնչում է իմ հայրենակիցներին, ովքեր այստեղ են ապրում: Մեր քաղաքն այսօր յուրովի է շնչում, ավելի շատ օպտիմիզմով է լցված, ինչը ևս ուրախալի փաստ է:

-Իսկ մարդիկ փոխվե՞լ են ըստ Ձեզ:

-Ես միշտ ցավում եմ, երբ մեր երկրից հեռանում է ինտելիգենտ խավը, որովհետև նրանք են, որ թելադրող են, կարող են որոշակի բարքեր փոխել: Ուրախանում եմ, երբ ինչ-որ մեկը վերադառնում է մեր երկիր ու փոփոխություններ է ուզում անել, պայքարել լավ օրվա համար, պարզապես շատ լավ կլինի, եթե փոփոխություն իրականացնողները լինեն հայրենանվեր, ինտելեկտուալ ու գրագետ մարդիկ:

-Արման, Ձեզ հետ զրույցի ընթացքում հետաքրքիր մի բան նկատեցի` դուք վարժ խոսում եք շատ գեղեցիկ հայերենով ու ապրելով 20 տարի ԱՄՆ-ում, ոչ մի օտար բառ Ձեր բառապաշարում չկա: Շատերը 5 տարի ապրելով արդեն իսկ օտար լեզվից բառեր են «հարազատացնում» ու օգտագործում:

-Ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր 5 տարի օտար երկրում ապրելուց հետո օտար բառեր են օգտագործում, նրանք ուղղակի ձևացնում են, դա խոսում է միայն նրանց քաղքենի լինելու մասին: Վստահ եմ, որ այդ մարդիկ անգամ տվյալ օտար լեզուն էլ լավ չգիտեն, ուղղակի այդպես ձևացնում են, որպեսզի արդարացնեն իրենց տգետ լինելը: Իմ հայերենը գերազանց չէ, բայց ես հնարավորինս փորձում եմ մայրենի լեզվով խոսել. Կարևոր է, որ ինքդ քեզ չմոռանաս, շարունակես տոհմածառդ, զավակներիդ էլ նման ոգով դաստիարակես: Իմ երեխաները փայլուն խոսում են հայերեն ու մեր տանը միայն հայոց լեզուն է հնչում: Իմ լեզուն կրոնի պես մի բան է, այն ինձ հետ է ծնվել ու ես երբեք այն չեմ մոռանա, անգամ, եթե 50 տարի ապրեմ հայրենիքից հեռու:

Իտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՅուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանՊոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանԶինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել
Ամենադիտված