Փոխոստիկանապետը խոսեց ավտոերթի մասնակիցների մեքենաները տուգանային տանելու մասին
ՀասարակությունYerkir.am-ը գրում է.
Արդեն հայտնել ենք, որ երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրականացված ավտոերթի շուրջ 120 մեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ։
Այս խնդիրը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննարկեց փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ քաղաքացիները կարող են գնալ և վերցնել իրենց մեքենաները։
Այս պահին վարորդները գնացել են իրենց մեքենաների հետևից:
Նշենք, որ այս գիշեր համեմատաբար լարված անցավ։ Քաղաքացիները պարբերաբար փակում էին նաև Ֆրանսիայի հրապարակն, ինչն առաջացրեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի բարկությունը և նա ակցիայի մասնակիցներին կոչ արեց՝ սթափվել։
Այս պահին Բաղրամյան պողոտան վերածվել է խաղահրապարակի։ Նախորդ օրերի պես, ակցիայի մասնակիցները գնդակով խաղում են։