Լավրով. Մոսկվան անհանգստացած է Հալեպից դուրս գալուց «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալների հրաժարվելու կապակցությամբ
HeaderՌուսաստանն անհանգստացած է Հալեպից դուրս գալուց «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալների հրաժարվելու կապակցությամբ՝ չնայած Մոսկվայի եւ Դամասկոսի բարի կամքի դրսեւորմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք խորապես անհանգստացած ենք, որ, չնայած Մոսկվայի եւ Դամասկոսի բարի կամքի դրսեւորմանը, տեսնում ենք, որ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալները հրաժարվում են հեռանալ Հալեպից»,- ասել է նա: