Բռնաբարության հոդվածով հետախուզվող 32-ամյա Սմբատին գտել են Բավրայի անցակետում
ՀասարակությունՈստիկանության Աշոցքի բաժնի եւ ՀՀ ԱԱԾ Բավրայի սահմանային անցակետի ծառայողները հոկտեմբերի 20-ին, ժամը 21-ին, անցակետում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 32-ամյա Սմբատ Հ.-ին։
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 32-ամյա տղամարդը հոկտեմբերի 5-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի (բռնաբարության գործով դատախազության քննությունից թաքնվող մեղադրյալ) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: