Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Որ աղջկա բախտը քաղաքում չի բերում, հետ են գալիս` գյուղի ջահելներն են «տեր կանգնում»

Life

Aravot.am-ը գրում է . 

Վրաստանի Ախքյորփի հայաբնակ գյուղը հիմնական մայրուղուց 30 կիլոմետր հեռավորության վրա է: Դեպի գյուղ տանող ճանապարհը քարուքանդ է: Գյուղն էլ առանձնապես բարեկեցիկ ապրուստ չունի, եւ դա պարզ է դառնում գյուղ մտնելուն պես: Այստեղ էլ, ինչպես այս գյուղի բնակիչները նշեցին, մարդիկ իրենց օրվա հացը դժվարությամբ են վաստակում: 

Ախքյորփի գյուղը գազիֆիկացված չէ, մարդիկ վառելափայտ են գնում: Թեեւ Հայաստանի համեմատությամբ փայտն այստեղ ավելի էժան է` 1 խորանարդ մետրը 6 լարի, ինչը հայկական դրամով մոտ 1500 դրամ է, բայց միեւնույն է՝ այդ գումարն էլ դժվարությամբ են հայթայթում: Հայաստանում վառելափայտի 1 խմ-ն 6000 դրամ է: 

4-6

Գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: 56-ամյա Սարգիս Առաքելյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սեզոնին էլ անտառից գետնամորի, մոշ են հավաքում, մի մասը՝ վաճառում, մի մասն էլ՝ ձմռան համար պահեստավորում: Նրա ներկայացմամբ՝ Ախքյորփի գյուղում ձմեռը շատ ցուրտ է լինում, եւ ամեն ընտանիքին մոտավորապես 12 խորանարդ մետր փայտ է անհրաժեշտ, որպեսզի ձմեռն անցկացնեն: 

4-4

Գյուղի երիտասարդների զբաղմունքն էլ գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Կարտոֆիլ, եգիպտացորեն, արեւածաղիկ են ցանում ու վաճառում: Մեր զրուցակից երիտասարդները նշեցին, որ գյուղում ամուսնություններ լինում են, բայց ծնունդների թիվը շատ քիչ է՝ պայմաններ չկան: 

Նրանց խոսքերով՝ խորհրդային տարիներից հետո գյուղը մանկապարտեզ էլ չի ունեցել, եւ միայն հիմա է, որ վերաբացվելու աշխատանքներ են տարվում: Գյուղը չնայած գտնվում է Վրաստանում, բայց բնակիչները հիմնականում հայերենով են խոսում: Դպրոցում ուսուցումը եւս հայոց լեզվով է. «Այս տարի էլ առաջին դասարան 8 երեխա է գնացել, մինչդեռ ժամանակին՝ 10 տարի առաջ, 200 աշակերտ ենք ունեցել, հիմա աշակերտների թիվը 60-ին մոտ է»: 

4-3

Մարգար Բարխուդարյանի ներկայացմամբ՝ գյուղում այսօր ապրում է 200 ընտանիք՝ մոտ 700 բնակչով, համայնքում նորմալ բուժկետ էլ չունեն եւ անհրաժեշտության դեպքում կամ Թբիլիսի են գնում, կամ Մառնեուլի: 

Ախքյորփիի համայնքապետն ազգությամբ վրացի է, գյուղի բնակիչները նրա հետ հաղորդակցվում են նրա` ազգությամբ հայ տեղակալի միջոցով: Գյուղը քանի որ անտառամերձ է, Ախքյորփիի տղամարդկանցից ոմանք կարող էին անտառում աշխատել, բայց, ըստ վրացի անտառապահների, նրանց չեն ընդունում, քանի որ լեզվի խնդիր ունեն եւ որոշ փաստաթղթեր պետք է վրացերեն լրացնեն: 

4-2

Այս համայնքի երիտասարդները նույնպես արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստանի Դաշնություն: 

«Ամեն մեկն էլ փորձում է մի բանով զբաղվել, որ կարողանա պահել իր գոյությունը»,- գյուղից արտագաղթն այսպես են բացատրում մեր զրուցակից երիտասարդները: Մարտին Օլքինյանը ապրել է Երեւանում, բարձրագույն կրթություն ստացել, բայց վերադարձել է հայրենի գյուղ, հարմարվել եղած պայմաններին. «Ապրում ենք Վրաստանում, սիրում ենք հայերին եւ Հայաստանում շատ բարեկամներ ունենք»,- ասում է նա: Ըստ նրա՝ ուսուցման համար Վրաստանում ավելի լավ պայմաններ են՝ մատչելի է, եթե լեզվին տիրապետեն: Կարող են նույնիսկ անվճար սովորել: 

4-1

Երիտասարդ տղաների խոսքերով՝ գյուղի աղջիկներն էլ աշխատում են գյուղից դուրս ամուսնանալ եւ քաղաքում են իրենց բախտը փնտրում, իսկ ում բախտն էլ չի բերում եւ գյուղ են վերադառնում, ինչպես նրանք են ասում` «գյուղի ջահելներն են տեր կանգնում»: Գյուղի ամենաերկարակյաց բնակիչներից է Բեգլար Հակոբյանը, որը 101 տարեկան է եւ ապրում է միայնակ: Նրա երկու դուստրերն էլ գյուղից դուրս են ապրում, մեկը` Չանաչխիում, մյուսը` Երեւանում: Տղաներն էլ իրենց ընտանիքներով նույնպես Երեւանում են բնակվում: Հայրենական պատերազմի մասնակից Բեգլար պապը հաշմանդամություն ունի, բայց առողջությունից չի դժգոհում, նրա մտահոգությունը նոր դարաշրջանի բարքերն ու սովորույթներն են. «Առաջ մարդիկ ավելի ջերմ ու հանդուրժող էին, պետությունն էլ ուշադիր չի, «մալադյոժը» փախնում, գնում է, մեծերն էլ թոշակառու են եւ դժվարությամբ են իրենց այգիներում բանջարաբոստանային կուլտուրաներ մշակում»: 

Բեգլար պապը Երեւանի գրանցում ունի, 70-ական թվականներից գյուղի գրանցումից դուրս է եկել՝ գնացել Երեւան, հետո վերադարձել է իր հայրենի գյուղ, իր կառուցած տունը: Նա այս գյուղում մեղվաբուծությամբ է զբաղվում, «արտադրած» մեղրի մի մասը Վրաստանում վաճառում, մի մասը` Երեւանում: Ասում է` չի սիրում երեխաներին նեղություն տալ եւ մինչեւ հիմա ինչով որ կարողանում է, նույնիսկ օգնում է: 


 

Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՅուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանՊոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանԶինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh
Ամենադիտված