Թուրքիայում զանգվածային ձերբակալությունները շարունակվում են
ՄիջազգայինԹուրքական ոստիկանությունը ձերբակալություններ է կատարել Կոնյա քաղաքի Թուրքիայի ԶՈՒ-ի ավիաբազայում: 40 զինծառայող է ձերբակալվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Dogan գործակալությունը:
Ընդհանուր առմամբ՝ դատախազությունը բազայում ծառայող 47 զինվորականի ձերբակալություն է արտոնել, այդ թվում՝ սպայական հրամկազմի ներկայացուցիչների: Նրանց կասկածում են ՖԵՏՈ-ի գործունեությանը մասնակցության մեջ. թուրքական իշխանություններն այդպես են կոչում կազմակերպությունը, որը, իբր, կապված է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ: Վերջինին Անկարան մեղադրում է երկրում հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Ըստ տեղեկությունների՝ բազայի ավիատեխնիկան խռովարարներն օգտագործել են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ: