Գյուղացիներին կօգնեն ուղիղ մատակարարումներ իրականացնել ՊՆ պատվերով. նախարար
ՀասարակությունԳյուղացիներին տեղերում կօգնեն ուղիղ մատակարարումներ իրականացնել Պաշտպանության նախարարության պատվերով։ Այս մասին հոկտեմբերի 20-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզի գյուղացիների բողոքները, թե ՊՆ մատակարարներն իրենցից գնում են կարտոֆիլ եւ գերատեսչությանը կրկնակի թանկ են վաճառում, այդքան էլ հավաստի չեն։ «Մենք առաջարկել ենք, որ գյուղացիներն իրենք միանան եւ ավելի բարձր գնով մատակարարումներ իրականացնեն։ Նրանք մեզ ասացին, որ իրենք չեն կարող. գնի մեջ չեն տեղավորվում։ Բայց մենք կօգնենք գյուղացիներին միանալ։ Նման աջակցություն նրանց կցուցաբերեն մարզպետարաններ ու գյուղապետարանները»,– վստահեցրել է Առաքելյանը։