Սերժ Սարգսյանը 8 օրենք է ստորագրել
HeaderՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.
- «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին,
- «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
- «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
-«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
- «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»,
- «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,
- «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
-«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: