Տիգրանաշենի ոլորաններում «Մերսեդեսը» դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կախվել հարակից ձորը
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 06.52-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում մեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի հարակից ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Mercedes C200» մակնիշի 34 RU 992 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մ սահել դեպի հարակից ձորը: