Ապարանի տարածաշրջանում եւ Լանջիկի հատվածում խիտ մառախուղ է
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Սարավանի, Զանգերի, Գորիսի, ինչպես նաեւ Սպիտակի լեռնանցքներում հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, տեղում է ձյունախառն անձրեւ:
Ապարանի տարածաշրջանում եւ Լանջիկի հատվածում խիտ մառախուղ է:
Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: