Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Հրազդանի, Սեւանի, Գավառի, Դիլիջանի, Գորիսի տարածաշրջաններում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, տեղում է թույլ ձյուն: Տավուշի տարածաշրջանում, ինչպես նաեւ Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է
Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: