Գոհար Ավետիսյանը շուտով կամուսնանա
LifeBravo.am-ը գրում է .
Ամիսներ առաջ Գոհար Ավետիսյանը հայտնեց, որ բաժանվել է նշանածից եւ մեծ ցավ է ապրում: Այսօր արդեն մոսկվաբնակ դիմահարդարը կարծում է, որ դա փորձություն էր մեծ երջանկության նախաշեմին, քանի որ գտել է իր երազանքների տղամարդուն, պատրաստվում է ամուսնանալ եւ արդեն իսկ փորձել է հարսանեկան զգեստը:
«Ես մտածում էի, որ անձնական երջանկությունն ինձ համար չէ, թեեւ շատերն ասում էին, որ ամեն ինչ առջեւում է, որ կարող է պատահել անսպասելին: Եվ ես, իհարկե, չէի կարողանում հավատալ, սակայն բաժանությունիցս մի քանի ամիս անց ամեն ինչ սկսեց իրականանալ: Նա իմ կողքին է արդեն երեք տարի, մենք ընկերներ էինք, ես գիտեի, որ իրեն դուր եմ գալիս, բայց նա ինձ համար լավ ընկեր էր, ոչ ավելին: Եվ ո՞վ կմտածեր, որ 2016-ի սեպտեմբերի 1-ին, երբ պատրաստվում էի մեկնել աշխարհի ամենահրաշալի երկիրը՝ Հայաստան, հենց օդանավակայանում առաջարկություն կանի, եւ ես կասեմ՝ այո, որովհետեւ առանց իրեն ապրելն արդեն անհնար է»,-խոստովանել էր հայտնի դիմահարդարը:

