Մոդրիչը հիանալի ֆիզիկական և հոգեբանական վիճակում է. Անչելոտի Անչափահաս աղջիկներ են կորում ՀՀ-ում, ապա 1–2 օր անց հայտնաբերվում․ ո՞րն է պատճառը ԱՄՆ-ն թույլ չի տա վճարներ սահմանել Հորմուզի նեղուցով անցնելու համար. ԱՄՆ պետքարտուղար Եթե Իրանը անմիջապես չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի բոլոր էլեկտրակայանները. Թրամփ Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը Գազ չի լինի մարտի 31-ին․ հասցեներ Երեկ մայր ու դուստր վրաերթի էին ենթարկվել․ ինչպե՞ս է նրանց վիճակը, ինչո՞ւ են նրանց տարբեր ԲԿ-ներ տարել Զոդի կամրջի վրա բախվել են «Opel» ու շտապօգնության մեքենա, վիրավnրներ կան ՀՀ-ում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ ձեր համերգներին ոչ բոլոր աթոռներն են զբաղված. Փաշինյանը՝ Չեքիջյանին Զելենսկին չի ձևավորի Հունգարիայի կառավարությունը. Վիկտոր Օրբան


Ի՞նչ է թաքցնում Փաստաբանների պալատը. Երվանդ Վարոսյանը երկու հայց է ներկայացրել

Ուշադրության կենտրոնում

Փաստաբան Երվանդ Վարոսյանը վերջին օրերի ընթացքում միանգամից երկու հայց է ներկայացրել Փաստաբանների պալատի դեմ՝ պահանջելով կատարել օրենքի պահանջն ու իրեն տրամադրել տեղեկատվություն։ Երկու դեպքում էլ, ըստ Վարոսյանի, Փաստաբանների պալատը խախտել է տեղեկատվություններ ստանալու իր իրավունքը։

Հայցերից մեկով փաստաբանը հիշեցրել է, որ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այս տարվա ապրիլի 29-ին ԱՐ հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե 2015թ-ի ընթացքում Փաստաբանների պալատը ստացել է 219 դիմում-բողոք, որոնց քննարկման արդյունքում հարուցվել են 39 կարգապահական վարույթներ։ Մայիսին Վարոսյանը գրավոր դիմել է պալատի նախագահին եւ պահանջել իրեն տրամադրել 2015թ-ի ընթացքում ստացված 180 դիմում-բողոքների պատճենները, որոնց քննարկման արդյունքում կարգապահական վարույթներ չեն հարուցվել, ինչպես նաեւ այդ դիմում-բողոքների քննարկման արդյունքում կայացված որոշումների, դիմումների հեղինակներին առաքված գրությունների պատճենները։ Հունիսին պալատը մերժել էր դիմումը՝ պատճառաբանելով իբր դիմում-բողոքներում առկա է փաստաբանական գաղտնիք, ինչպես նաեւ անձնական տվյալներ եւ այդ հիմքով պահանջվող տեղեկությունները չեն կարող տրամադրվել։

Ըստ Վարոսյանի, նման գործելաոճը ոչ միայն Սահմանադրության եւ օրենքների խախտում է, այլեւ բացահայտ ապօրինություն։ «ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 16.29.-րդ կետի 2-րդ ենթակետը սեւը սպիտակի վրա սահմանում է՝ փաստաբանների պալատի խորհրդի անդամն իրավունք ունի՝ ծանոթանալու փաստաբանների պալատի բոլոր փաստաթղթերին, իսկ նույն կետի 3-րդ ենթակետը սահմանում է, որ փաստաբանների պալատի խորհրդի անդամն իրավունք ունի՝ սպառիչ տեղեկատվություն ստանալ փաստաբանների պալատի գործունեության մասին»,- իր հայցում նշել է Երվանդ Վարոսյանը, որը պալատի խորհրդի անդամ է։ Փաստաբանական գաղտնիքի վերաբերյալ պատճառաբանությանն անդրադառնալով, փաստաբանը նշել է, որ դիմում-բողոքների վրա հարուցված կարգապահական վարույթներով այդ փաստաթղթերը ոչ միայն հասանելի են պալատի խորհրդի անդամներին, այլ նաեւ այդ կարգապահական գործերով իրականացվում է հեռարձակում եւ բոլոր փաստաբանները հնարավորություն ունեն տեղեկանալու այդ, այսպես ասած, «փաստաբանական գաղտնիքներին եւ անձնական տվյալներին»։  «Պատասխանողի նման վարքագիծը ողջամիտ կասկած է հարուցում, որ վերջինս թաքցնում է որոշակի տեղեկություններ, որը կարող է բացասաբար անդրադառնալ Պալատի որոշ ծառայողների նկատմամբ եւ բացահայտել նրանց ընդգծված սուբյեկտիվ շահը կարգապահական գործերով»,- արձանագրել է Երվանդ Վարոսյանը՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանից խնդրելով  պարտավորեցնել պալատին իրեն տրամադրելու 2015թ-ի ընթացքում ստացված 180 դիմում-բողոքների պատճենները, որոնց քննարկման արդյունքում կարգապահական վարույթներ չեն հարուցվել։

Մյուս հայցը եւս վերաբերում է տեղեկատվություն ստանալուն։ Վարոսյանի դեմ Արա Զոհրաբյանի հարուցած կարգապահական վարույթի քննության ընթացքում պարզվել էր, որ փաստաբանի դեմ բացատրագիր գրած միակ անձը՝ Փաստաբանների պալատի մատակարար-պահեստապետը Արա Զոհրաբյանի մորաքրոջ որդին է: Վարոսյանը երեք անգամ գրավոր դիմել էր պալատին՝ տեղեկություն պահանջելով պալատում աշխատող Արա Զոհրաբյանի բոլոր բարեկամների ու հարազատների վերաբերյալ, ներառելով տեղեկություններ այդ անձանց կողմից զբաղեցրած պաշտոնների ու այդ պաշտոններում նշանակվելու համար նրանց ընտրության մեխանիզմի  վերաբերյալ: Վարոսյանի այս պահանջը եւս մերժվել էր։

Բացի այդ, համապատասխան գրություններով, փաստաբանը Պալատից փորձել է պարզել, թե քանիսն են, ովքեր են եւ ինչ գործառույթներ են իրականացնում ամսեկան շուրջ չորս միլիոն դրամ աշխատավարձ ստացող Հանրային պաշտպանի գրասենյակի օժանդակ աշխատակիցները (26 անձ)։ Տեղեկատվություն ստանալու այս փորձը եւս արդյունքի չի հասել: Ըստ դատարան ներկայացված հայցի «առանց համապատասխան տեղեկատվության տիրապետելու, խորհրդի անդամը, ապա նաեւ խորհուրդը իբրեւ մարմին կորցնում են իրենց դերն ու նշանակությունը, վերածվելով Պալատի նախագահի առաջարկները մեխանիկորեն դակողի: Առանց համապատասխան տեղեկատվության տիրապետելու, հնարավոր չէ դատողություններ կատարել Պալատի ֆինանսական ծախսերի արդյունավետության, կոռուպցիոն ռիսկերի բացակայության, այս կամ այն պաշտոնը, լծակը, գործառույթը որեւէ անձի կողմից իր կամ ազգականների շահերին ծառայեցնելու դրսեւորումների բացակայության մասին»:

Ներկայացված հայցի հիմնավորումների մեջ Վարոսյանը նշել է նաեւ, որ նման տեղեկություն ստանալու պարագայում հնարավոր է ներկայացնել նաեւ համապատասխան նյութական միջոցները առավել արդյունավետ ծախսելուն ուղղված կառուցողական առաջարկներ: Օրինակ գերծանրաբեռնված աշխատող հանրային պաշտպաններին համապատասխան տրանսպորտային ծախսերի փոխհատուցում կամ հանրային պաշտպանների՝ այսօր այնքան խիստ անհրաժեշտ, նոր հաստիքների ապահովման վերաբերյալ:

NEWS.am-ի հետ զրույցում Երվանդ Վարոսյանը, Փաստաբանների պալատի նախագահի այս գործելաոճին անդրադառնալով, հույս հայտնեց, որ այս ամենը պարզապես Արա Զոհրաբյանի քմահաճույքն է, եւ փաստաբանների պալատը կամ առանձին պաշտոնյաներ անհրաժեշտություն չունեն տեղեկություններ թաքցնելու։ «Այս հայցերը ցավոք սրտի վերջինը չեն, Փաստաբանների պալատը իմ կողմից տեղեկություն տրամադրելու մասին դիմումների գերակշիռ մասին արձագանքել է մերժմամբ: Անկեղծ ցավ եմ ապրում, երբ ինքս ինձ համար ստիպված եմ արձանագրել, որ Փաստաբանների պալատի գործողություններն ու անգործությունը ստիպված եմ վիճարկել Հայաստանի դատարաններում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նույն դատարանում քննվում է երկու գործ Վարոսյանի դեմ կարգապահական վարույթներով։ Փաստաբանական պալատը վարույթ էր հարուցել ֆեյսբուքյան գրառման համար, իսկ երկրորդ գործով՝ իբր երկու փաստաբանների վեճի համար։ Ընդ որում, երկրորդ դեպքում վկան միայն եղել է Արա Զոհրաբյանի բարեկամը։

Հ.Գ. NEWS.am-ը բազմիցս անդրադարձել է ՓՊ-ում ստեղծված իրավիճակին, թե ինչպես է Արա Զոհրաբյանը իր նախկին խոսնակի միջոցով հոդվածներ պատվիրել Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի դեմ, ապա տարբեր շինծու ձեւակերպումներով կարգապահական վարույթներ հարուցել։

«Պնդուկի գործ». Փաստաբանը դատի է տվել Փաստաբանական պալատին

Զավեշտ Փաստաբանական պալատում-2. Հաշվեհարդարը շարունակվում է

Զավեշտ Փաստաբանական պալատում. Փաստաբանն ինքն իր դեմ դիմում է ներկայացրել

Զավեշտ Փաստաբանական պալատում. Վարույթ են հարուցել ֆեյսբուքյան գրառման համար 

Ռուբեն Սահակյան. Փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակը տհաճ է եւ նման է հետապնդման 

Փաստաբանական պալատում դեռ թեժ է. փաստաբանները հայց են ներկայացրել իրենց դեմ պատվիրված հոդվածների համար 

Հետապնդում փաստաբանների դեմ. Հայտնի է պատվիրատուն 

Պալատում արդեն տեւական ժամանակ տիրում է անառողջ մթնոլորտ

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհըԳազ չի լինելու Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՄարտի 31-ին, ապրիլի 1-ին, 2-ին և 3-ին լույս չի լինելուԻրանը հայտնել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի խոցման մասինՌուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին. Նարեկ ԿարապետյանԺամանակն է առաջնորդի, ով կապահովի ուժեղ խաղաղություն, այ դա է իսկապես պետք․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը արձագանքել է Ռուբեն Ռուբինյանի այսօրվա հայտարարությանըՓաշինյանը պատրաստ է զոհաբերել մեր ինքնությունը՝ հանուն իր իշխանության պահպանման. Ավետիք Չալաբյան «Միասնության թևերը» և «ՀայաՔվեն» այլընտրանք են բերել քաղաքական դաշտ․ Արմեն ՄանվելյանՆերկայացնում եմ Վանաձորում մեր տարածքային կառույցի գրասենյակի բացման մասին պատմող հակիրճ ռեպորտաժը. Ավետիք ՉալաբյանTOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկովՔննարկում խելացի սահմանների մասին . Արման ՊետրոսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն էՊերաշկի բոլորն էլ ուտում են, բայց ինքը ձեզ շեղելու համար է ուտելու ընթացքում նկարահանվում. Արշակ ԿարապետյանFINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է․ Մարիաննա ՂահրամանյանՄոդրիչը հիանալի ֆիզիկական և հոգեբանական վիճակում է. Անչելոտի Անչափահաս աղջիկներ են կորում ՀՀ-ում, ապա 1–2 օր անց հայտնաբերվում․ ո՞րն է պատճառը Ընտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն ․ Նաիրի ՍարգսյանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱՄՆ-ն թույլ չի տա վճարներ սահմանել Հորմուզի նեղուցով անցնելու համար. ԱՄՆ պետքարտուղար Անահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Էներգետիկ հեղափոխություն Մեծ Բրիտանիայում Եթե Իրանը անմիջապես չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի բոլոր էլեկտրակայանները. Թրամփ Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա ՓիրումյանըԳազ չի լինի մարտի 31-ին․ հասցեներ Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի Չհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա ՂուկասյանԻնչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան Դու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» Երեկ մայր ու դուստր վրաերթի էին ենթարկվել․ ինչպե՞ս է նրանց վիճակը, ինչո՞ւ են նրանց տարբեր ԲԿ-ներ տարել Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԶոդի կամրջի վրա բախվել են «Opel» ու շտապօգնության մեքենա, վիրավnրներ կանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.ՀՀ-ում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ ձեր համերգներին ոչ բոլոր աթոռներն են զբաղված. Փաշինյանը՝ Չեքիջյանին Զելենսկին չի ձևավորի Հունգարիայի կառավարությունը. Վիկտոր Օրբան Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը Ռուսական լցանավը, որը տեղափոխում է շուրջ 730,000 բարել հում նավթ, ժամանել է Կուբա. Պեսկով ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Ինչքա՞ն կշարունակվեն տեղումները Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն անմիջապես կպատասխանի, եթե Բրիտանիան գնա էuկալացիայի Մոսկվայում բրիտանական դեսպանատան աշխատակցին hավատարմագրումից զրկելուց հետո. ՌԴ ԱԳՆ Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը
Ամենադիտված