Դոլարը շարունակում է արժեզրկվել, իսկ եվրոն ու ռուբլին ամրացել են
ՄիջազգայինԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կազմել է 475.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.19դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 523.92 դրամ (աճել է 1.07 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 584.18 դրամ (աճել է 5.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.57 դրամ (աճել է 0.03):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 266.04 դրամ, ոսկի՝ 19,185.4 դրամ, պլատին՝ 14,249.91 դրամ։
Հոկտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։