Լարսի անցակետը բեռնատարների համար կբացվի օրվա երկրորդ կեսից. ԱԻՆ
HeaderՀայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գեղարքունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Ամասիա գյուղում, Լոռու մարզի Ստեփանավան եւ Վանաձոր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, իրականացվում են մաքրման աշխատանքներ: