Քանյե Ուեսթն ասել է, որ իր կինը...
LifeLife.tert.am-ը գրում է .
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը կարծում է, որ իր կինը՝ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գրավել է նորաձևության աշխարհը: Ավելին, ինչպես հայտնում է lady.ru-ն՝ Քանյեն Քիմին ժամանակակից Մարիա Անտուանետա է անվանել: Հավանաբար, Քանյեն չգիտի, որ Ֆրանսիայի թագուհի Մարիային գլխատել են 37 տարեկան հասակում՝ ազգի դավաճանության մեղադրանքով:
«Քիմը սիրում է լուսանկարվել, դա նրան հաճույք է պատճառում: Նա գրավել է նորաձևության աշխարհը, հայտնի դիզայներները նրա պատվին հավաքածուներ են ստեղծում: Քիմն ամեն օր դիմահարդարվում ու սանրվածք է անում, քանի որ ամեն օրը ֆոտոսեսիա է: Նա մարմնավորում է ժամանակակից Մարիա Անտուանետային»,-ասել է Քանյեն:
Հիշեցնենք, որ վերջերս ամուսնական զույգը նկարահանվեց հայտնի դիզայներ Կարլ Լագերֆելդի գովազդային տեսահոլովակում: Նկարահանումներն անցել են անկողնում:





