Երեւանում շրջվել է 46 համարի երթուղու ավտոբուս. կան վիրավորներ (լուսանկարներ)
ՀասարակությունԵրեւանում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Թբիլիսյան խճուղում բախվել են ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Բախման հետեւանքով 46 համարի երթուղու ավտոբուսը (Հունդայի մակնիշի) կողաշրջվել է, ըստ նախնական տեղեկությունների՝ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
«Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ է տեղափոխվել մեկ տուժած, ում այս պահին հետազոտում են:


