Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Հոնքերից շատ բան է կախված . ինչպես ճիշտ ընդգծել , ներկել ու խնամլե դրանք (լուսանկարներ)

Life

Wnews.am-ը գրում է . 

Հոնքերը մեր  արտաքինում որոշիչ դեր ունեն. դրանք ունակ են ամբողջությամբ կերպարանափոխել դիմագծերը, ուստի հոնքերին բավարար ժամանակ չհատկացնելը պարզապես «հանցագործություն» է։

Wnews.am-ի հրապարակման մեջ կգտնեք հոնքերի վերաբերյալ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները. ինչպիսի հոնքեր են այժմ ակտուալ, ինչպես դեմքին համապատասխան հոնքերին կառուցվածք տալ, ներկել  եւ խնամել դրանք։

Ինչպիսի՞ հոնքերն են այժմ ակտուալ.

%d5%b0%d5%b8%d5%b6%d6%84%d5%a5%d6%80

Պարզ է, որ բարակ հոնքերն այժմ ակտուալ չեն։ Արդեն երկար ժամանակ է, ակտուալ են հաստ հոնքերը, սակայն ժամանակի ընթացքում շատերը գալիս են այն գիտակցման, որ դրանք ոչ բոլորին են սազում։  Ճիշտ կլինի ընտրել ոսկե միջինը. հոնքերին ոչ շատ բարակ, ոչ էլ հաստ ձեւ տալ։

Հոնքերի հիմքը պետք է ամենահաստը լինի, այնուհետեւ այն աստիճանաբար պետք է նեղանա։Ամենավերեւի կետից մինչեւ ծայրը պետք է սահուն բարակի։ Հոնքերի նման ձեւը գրեթե բոլորին է սազում։ Կարեւորը՝ գտնել վերեւի եւ ներքեւի կետը. պոչը եւս պետք է ճիշտ ուղղության նայի։

Ինչպե՞ս ինքնուրույն հոնքերի ճիշտ ձեւ ընտրել։ Արդյո՞ք «մատիտի» տեխնիկան աշխատում է.

Այո, այն իսկապես գործում է։ Դրա օգնությամբ կարելի է ընտրել հոնքերի ճիշտ ձեւը։

 

anya_brows2

Քթի ներքին կամ արտաքին ծայրից (պայմանավորված դրա լայնությամբ) մենք մատնանշում ենք հոնքի սկիզբը։ Ամենաբարձր կետը պետք է գտնվի աչքի ներքին անկյունին հավասար, իսկ ծայրը պետք է նայի խոռոչի ուղղությամբ, որը գտնվում է ականջի մոտ, այտոսկրի ուղղությամբ։

Ի՞նչ անել, երբ  հոնքը, օրինակ, շատ կլոր կամ ուղիղ ձեւ ունի։ Ինչպե՞ս փոխել դրա ձեւը։

Բնականաբար սկզբում պետք է աճեցնել դրանք, դիմել մասնագետի, որպեսզի նա նոր ձեւ մշակի, իսկ հետագայում կարող եք ինքներդ պահպանել դրանց ձեւը։ Մարդկանց մեծամասնությունը կաշկանդվում է նաեւ նրանից, որ հոնքերն իրարից տարբեր են. իրականում նման խնդիր բոլորն ունեն։ Իհարկե լինում են դեպքեր, երբ այդ տարբերությունն ակնհայտ է եւ դա աչք է ծակում, սակայն մյուս դեպքերում դա նկատելի չէ։ Մենք ունենք դեմքի երկու հատված, որոնք իրարից տարբեր են, այդ պատճառով էլ երբ հոնքերը փոքր-ինչ տարբերվում են, դա նորմալ է։

Հոնքերը ձեւավորելիս գլխավոր սխալներից է շատ լայն հոնքեր նկարելը, դրանք դեպի վեր սանրելն ու չափից դուրս մուգ ներկելը։ Դա շատ անբնական է դիտվում։

%d5%b0%d5%b8%d5%b6%d6%84

Ինչպե՞ս հոնքերի ճիշտ գույն ընտրել.

Օրինակ՝ Կարա Դելվինը, լինելով շիկահեր, նորաձեւություն բերեց մուգ, գրեթե սեւ հոնքերը եւ շատ աղջիկներ այժմ հետեւում են այդ թրենդին եւ ուշադրություն չեն դարձնում՝ այդ գույնն իրենց սազում է, թե ոչ։ Շատ կարեւոր է հոնքերի եւ վարսերի գույնի ճիշտ համադրությունը։ Հոնքերը պետք է լինեն ձեր վարսերի երանգին կամ դրանցից մեկ տոն մուգ։ Եթե հոնքերի երանգը փոքր-ինչ բաց է վարսերի երանգից, ապա դեմքը կորում է եւ դառնում ոչ արտահայտիչ։

Խորհուրդ չի տրվում հոնքերը չափից դուրս մուգ ներկել. այդպիսով կունենաք խիստ հայացք։

Հոնքերը կարող եք սեւ ներկել միայն այն դեպքում, երբ դուք ի ծնե ունեք սեւ վարսեր ու թուխ մաշկ,  եթե ոչ, ապա սեւ գույնը վստահաբար ձերը չէ։

Հոնքերի հիմքը պետք չէ մուգ ներկել։ Այն պետք է աստիճանաբար սկսի։ Չէ որ այդ հատվածում մազիկները եւս առատ չեն աճում։

Երբ սկսում եք ներկել հոնքերը, սկզբում ներկը քսեք դրա մեջտեղի եւ ծայրի հատվածին, հետո նոր միայն սկբնահատվածին։ Կարող եք նաեւ հոնքերը ներկել երկու երանգով. առջեւի հատվածին ավելի բաց երանգ օգտագործեք, իսկ մյուս հատվածին՝ ավելի մուգ։ Երկու դեպքերում էլ հոնքերը բնական տեսք կունենան։

1

Նույն կանոնին կարող եք հետեւել նաեւ այն դեպքում, երբ օգտագործում եք ստվերաներկ կամ մատիտ։ Հոնքերը սկսեք ներկել դրա առջեւից  1 սմ թողնելով։ Ամենավերջում նոր կարող եք տարածել մատիտը կամ ստվերաներկը հոնքերի սկբնահատվածում։

Ինչո՞վ ընդգծել հոնքերը.

Իհարկե, գոյություն ունեն հոնքերի մատիտներ, ստվերաներկեր եւ այլ միջոցներ. ընտրությունը մեծ է, սակայն դրանց բնական տեսք հաղորդելու համար խորհուրդ է տրվում օգտագործել շրթներկի հիմքով  ստվերաներկեր։

Մատիտը պետք է երկար տարածել, կարգավորել դրա սեղմումը, իսկ ստվերաներկի դեպքում ամեն ինչ ավելի հեշտ է. վերցնում եք վրձինն ու ամեն ինչ արագ է ստացվում, հարմար է եւ կարեւորը՝ գեղեցիկ ու բնական։ Իհարկե, պետք է չմոռանալ չափի զգացողություն մասին, որպեսզի հոնքերը պլաստիլինի տեսք չստանան։ Ի սկզբանե, վրձնի վրա պետք է շատ քիչ ստվերաներկ վերցնել, այդ դեպքում ամեն ինչ կստացվի։

ff47bacedfdb06d158b1cab7829512e31

Հոնքերի ստվերաներկը ճիշտ օգտագործելու համար կարեւոր է նաեւ վրձնի ընտրությունը, ընտրեք թեք եւ բարակ ծայր ունեցող վրձին։ Ամենահեշտը հոնքերը ստվերաներկով ներկելն է։ Կարեւորը համապատասխան երանգի ընտրությունն է։

Որպես կանոն, եթե դուք կարմրահեր չեք, կարող եք ընտրել ձիթապտղի երանգի հոնքերի ստվերաներկ։ Այսինքն՝ շագանակագույն ոչ թե կարմրի երանգով, այլ ճահճային։ Սա շատ կարեւոր է, քանի որ հենց հոնքերի վրա այդ ապրանքները կարմրություն են տալիս։ Աչքերին դա կարող է գեղեցիկ դիտվել, բայց ոչ հոնքերի վրա։

Ինչպե՞ս ճիշտ հանել հոնքերը եւ ինչո՞վ.

Պինցետ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ դրանց ծայրերը ամուր իրար կպչեն, այդ դեպքում միայն մազիկները լավ դուրս կգան։

img_91061-1

Այսօր շատ տարածված է հոնքերի տատուաժը. ո՞ր դեպքերում արժե հոնքերի տատուաժ անել։

Հիմնականում հոնքերի տատուաժն անբնական է դիտվում։ Հետագայում հոնքերը ստանում են կապույտ կամ կարմիր երանգ։

fotorcreated65

Այսօր գոյություն ունի հոնքերի տատուաժի նոր տեխնիկա՝  6D, որը հոնքերը նկարում է մազիկներով։ Նման տատուաժը կարող է գեղեցիկ դիտվել այն դեպքում, երբ նկարվում է ձեր ոչ խիտ հոնքերի վրա եւ մասնագետը հոնքերը նկարում է ձեր մազիկների արանքում։

1582

Իսկ երբ հոնքերը նոր է նկարում, այդ դեպքում տատուաժն անբնական է դիտվում։

Իհարկե, որոշ դեպքերում տատուաժը խիստ անհրաժեշտ է. օրինակ՝ երբ հոնքի անկյունը կախված է եւ ձեզ հոգնած հայացք է հաղորդում։ Այդ դեպքում հոնքի ծայրը հեռացնում են՝ փոխարենը 6D տատուաժ անում։

Տատուաժ անելիս ամենակարեւորը ճիշտ մասնագետի ընտրությունն է։

 

Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՅուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանՊոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանԶինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում
Ամենադիտված