Քեմերոն Դիասը կարիերայում ընդմիջում կվերցնի
Ուշադրության կենտրոնումԴերասանուհի Քեմերոն Դիասը նախատեսում է իր կարիերան ընդմիջել և կենտրոնանալ ընտանեկան կյանքի վրա` Բենջի Մեդենի հետ, հայտնում է spletnik.ru-ն:
Նա ուզում է հանգիստ ընտանեկան կյանք, միաժամանակ, Քեմերոնը և Բենջին պատրաստվում են ծնողներ դառնալ:
Դիասը հայտարարել է իր գործակալներին, որ չի պատրաստվում քննարկել գործնական առաջարկություններն, անկախ այն բանից, թե ինչ գումար դրանք կարող են բերել: Ներկայումս նա և Բենջին ապրում են Բևեռլի Հիլզում, և շատ երջանիկ են: Քեմերոնն ամեն օր մեդիտացիա է անում և վարում առողջ ապրելակերպ:
Քեմերոն Դիասի և Good Charlotte խմբի երաժիշտ Բենջի Մեդենի ընկերության մասին հայտնի դարձավ անցյալ տարվա մայիսին: Դեկտեմբերին հայտնիները նշանվեցին, իսկ նրանց հարսանիքը տեղի ունեցավ այս տարվա հունվարին:




Աղբյուրը՝ BlogNews.am