Հայաստանի գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Կրեմլում կարծում են, որ Թուրքիան կարող է ազդել Կիևի վրա Ազգային ժողովում միաձայն վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ ԱՄՆ-ն Իրանից Հորմուզի հետ կապված «նվեր» է ստացել. Թրամփ Թմրանյութի դեպքով ձերբակալված պայմանագրային զինծառայողը փորձել է փախուստի դիմել Մեքենա hրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավnրվել է Փաշինյանն ու ՔՊ-ն թաքցնում էին ադրբեջանական ներխnւժումները, ինչը և մենք ապացուցեցինք. Թաթոյան Թեհրանը բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ. Բաղայի


Անվան հարցում ես ու ամուսինս համակարծիք եղանք. Երգչուհի Նելլին հղիության վերջին ամսում է

Life
Լife.panorama.am-ը գրում է . 
 
Երգչուհի Նելլիի ծննդաբերությանը հաշված օրեր են մնացել, իր խոսքով` արդեն ամեն  օր է սպասում բալիկի ծնվելուն, քանի որ հղիության վերջին` 9-րդ ամսում է գտնվում:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին կիսվել է զգացողություններով, ինչպես նաեւ պատմել ընտանեկան անցուդարձից:
 
«Ոչ միայն ինձ, այլեւ ողջ ընտանիքիս համար շատ սպասված է երկրորդ աղջկաս ծնունդը: Մենք երեխաներ շատ ենք սիրում, բացի այդ առաջնեկիս ծնունդից չորս տարի է անցել ու ես էլ, ամուսինս էլ շատ էինք ուզում կրկին ծնողներ դառնանք: Միաժամանակ` չեմ կարող չնկատել, որ ամենաշատը մեր փոքրիկին սպասում է աղջիկս` Անուլը, ով երազում է ամբողջ օրը քույրիկի հետ խաղալու մասին, նա ամեն վայրկյան կարող է գալ ու համբուրել փորիկս: Հիմա, երբ տեսնում ենք Անուլի անհամբերությունը, կարծես թե մենք էլ արդեն շտապում ենք հենց Անուլի համար»,- պատմեց Նելլին, իսկ հարցին, թե երկու երեխաների մայր լինելու հաճելի հոգսերից չի վախենում արդյոք, պատասխանեց.
 
«Իհարկե, գիտեմ, թե ինձ ինչ է սպասվում առաջիկայում, բայց երբեւէ, անգամ առաջնեկիս ժամանակ չեմ վախեցել այդ առումով, քանի որ կողքիս ունեմ հրաշալի մայր, ով ամեն հարցում օգնում է, էլ չասեմ, որ ես ու ամուսինս երբեք տարբերություն չենք դրել, թե ով է երեխային պահելու: Այս հարցում բախտս բերել է, հետեւաբար շատ մամաներին հատուկ դեպրեսիան ինձ չի սպառնում»:
 
Նելլին ավագ դստեր հետ միասին վաղուց գնել է փոքրիկի խնամքի հետ կապված իրերը, այս առումով, սակայն, երգչուհին «վախեր» ունի.
 
«Քանի որ սեռը վաղուց գիտեինք, հետեւաբար գնումներն էլ վաղուց ենք սկսել: Ամեն ինչ ես ու Անուլս ենք ընտրել, սակայն փորիկիս կառուսցվածքը շատերին շփոթության մեջ է գցում` բոլորը կարծում են, որ տղա եմ ունենալու: Հիմա, թեեւ բժիշկները հաստատ ասում են աղջիկ է, միեւնույն է, մտածում եմ տղա լինելու դեպքում ի՞նչ եմ անելու այդքան վարդագույն զգեստներն ու բանտերը. Չէ, ես հաստատ ի վիճակի չեմ մի ամբողջ պահարան փոխելու»,- ծիծաղելով նկատեց Նելլին: 
 
Անդրադառնալով անվան ընտրությանը` երգչուհին նշեց, որ իրենց ընտանիքում վաղուց են կայացրել այդ որոշումը.
 
«Անվան հարցում ես ու ամուսինս համակարծիք եղանք եւ անգամ շատ չքննարկեցինք: Մեր երկրորդ աղջիկը կկրի Սառա անունը: Կարծում եմ` շատ գեղեցիկ ու ամենակարեւորը աստվածաշնչյան անուն է. ուրախ եմ, որ աղջիկս կկրի ուժեղ ու օրհնված կնոջ անուն: Միշտ ասել եմ` մեր կյանքում Աստված շատ ուղղորդական է ու մեզ համար այս կարեւոր հարցում էլ որոշեցինք, որ պատահական անուն չընտրենք»,- նշեց նա:
 
Խոսելով, թե իր ու ամուսնու բնավորության ո՞ր գծերը կցանկանա փոքրիկը ժառանգի, երջանիկ մայրիկը ընդգծեց.
 
«Իհարկե, կցանկանամ, որ աղջիկս ինձ էլ նման լինի, բայց առավել շատ կցանկանամ ամուսնուս նման լինի, քանի որ նա շատ լավ բնավորություն ունի: Միաժամանակ` ավագ աղջկաս փորձից հասկացա, որ ինչքան էլ երեխան նմանություններ է ունենում ծնողներին, միեւնույն է, նա անհատ է, ով ունի իր եսն ու բնավորությունը, եւ անգամ բնավորության այնպիսի գծեր  կարող է ցուցաբերել, որ մենք էլ զարմանանք: Աստված ամեն մեկին մի ձեւ է ստեղծում, իսկ մենք միայն մեր բալիկներին կփորձենք լավ դաստիարակություն տալ: Ինչ վերաբերում է իմ ցանկությանը` կուզեմ աղջիկս շատ մեծ սիրով օժտված լինի, սիրտ ու ջերմություն ունենա ներսում, որովհետեւ եթե սեր ես ունենում մեջդ, ուրեմն ամենակարողն ու ամենաներողն ես: Օրինակ` մեծ աղջիկս հենց այդպիսին է, նա կապվում է մարդկանց, կարոտում, սեր տալիս ու սեր ընդունում, ինչից կարեւոր բան ինձ համար չկա: Ուրախ եմ, որ մեր ընտանիքում բոլորն էլ օժտված են այդ հատկությամբ»:
 
Իսկ վերջում մեր հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում տան նոր անդամի գոյությունը, քանի որ չորս տարի է, ինչ սովոր են մեկ երեխա ունենալուն, Նելլին ժպիտով նշեց.
 
«Իմ ընտանիքում մենք երեք քույր ենք ու միշտ մտածել եմ, թե ինչպես են ծնողները հավասարաչափ սիրում երեխաներին, բայց հիմա հասկանում եմ, որ դա հնարավոր է: Չգիտեմ, թե դա ինչի արդյունք է` ծնողական բնազդի՞, Աստծո տված բնությա՞ն, բայց մի բան հաստատ է, դա քո մեջ մեխանիկորեն է կատարվում: Մենք արդեն հիմա էլ մի բան փոքրիկին գնելիս, ուզում ենք Անուլին էլ գնել կամ հակառակը: Եթե երեխան սիրո պտուղ է, եթե նա լավ ու սիրով լի ընտանիքում է ծնվել, ուրեմն այս առումով հավասարաչափությունն ու վերաբերմունքը մեխանիկորեն իր տեղն է ընկնում»:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Հայաստանի գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Կրեմլում կարծում են, որ Թուրքիան կարող է ազդել Կիևի վրա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովում միաձայն վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ ԱՄՆ-ն Իրանից Հորմուզի հետ կապված «նվեր» է ստացել. Թրամփ Թմրանյութի դեպքով ձերբակալված պայմանագրային զինծառայողը փորձել է փախուստի դիմել Մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ ՍավգուլյանՄեքենա hրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավnրվել է Փաշինյանն ու ՔՊ-ն թաքցնում էին ադրբեջանական ներխnւժումները, ինչը և մենք ապացուցեցինք. Թաթոյան Թեհրանը բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ. Բաղայի Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ինԱկնկալվում է, որ ԱՄՆ-ն hազարավոր նոր զինվnրներ կուղարկի Մերձավոր Արևելք. Reuters «Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Վլադիմիր Վարդանյանն ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Փհենյանը միշտ լինելու է Մոսկվայի հետ. Կիմ Չեն Ըն Իրանի դեմ գnրծողության սկզբից ի վեր մոտ 290 ԱՄՆ զինվորական է վիրավnրվել Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Գազ չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում․ Տիգրան Աբրահամյան Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի գnրծողություններն Իրանի դեմ ԱՄՆ-ը Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերшզմն ավարտելու համար. The New York Times ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին․ «Ազատություն» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 25-ի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱյսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՄարտի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելուՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԴեմքի վրա վտանգավոր հիվանդության նշաններ, որոնք պետք է ձեզ զգուշացնենԱրտառոց դեպք Իտալիայում. որակազրկված մարզիչը մարզադաշտ է մտել՝ ձևանալով քահանաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Մալիշկա գյուղում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավոր
Ամենադիտված