Արցախի դիրքերից մեկում վիրավորված Հայկի վիճակը շարունակում է ծանր մնալ
ՀասարակությունԱրցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 7-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին այսօր` հոկտեմբերի 16-ին, NEWS.am-ին հայտնեցին Երեւանի ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալից:
Հայկ Համբարձումյանը կրծքավանդակի շրջանում է վիրավորում ստացել, լյարդի վնասվածք ունի:
Նշենք, որ վիրավոր զինծառայողին Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով Երեւան էին տեղափոխել:
Հայկը Երեւանից է, ունի իրենից մեծ քույր: Զինվորի մայրը մահացած է, Հայկն ապրում է հոր եւ քրոջ հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Հայկ Լեւոնի Համբարձումյանը:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: