Քիմ Քարդաշյանը խելացնոր վիճակում է
LifeLife.tert.am-ը գրում է .
Հայազգի 35-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հոգեբանական ծանր դրության մեջ է: Վերջերս, Փարիզում նրան կողոպտել էին, ինչից հետո Քիմի կյանքը կտրուկ փոխվել է: popcornnews.ru կայքը հայտնում է, որ Փարիզից Լոս Անջելես վերադառնալուց հետո, նա ոչ միայն ընկերական աջակցության կարիք ուներ, այլև մասնագիտական օգնության:
«Քիմը խելացնոր վիճակում է: Նա չի դադարում մտածել այն օրվա մասին: Սա վատ անդրադարձ է ունենում նրա կյանքի վրա»,-հայտնել է Քիմի մտերիմներից մեկը:
Կայքի փոխանցմամբ՝ Քիմը համարյա տնից դուրս չի գալիս: Նա լիովին հեռացել է արտաքին աշխարհից, միայն ընտանիքի անդամների հետ է շփվում:
Հիշեցնենք, որ հանցագործները թանկարժեք զարդեր էին գողացել, ինչպես նաև երկու հեռախոս, որոնք անձնական ինֆորմացիա էին պարունակում: Քիմն արդեն հայտարարել է, որ պատրաստ է կողոպտիչների սպառնալիքներին: