Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում հանդես են եկել դասախոսությամբ
ՀասարակությունԼՂՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, Աեքսոլոգների հայկական ասոցիացիայի և Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի մասնագետների կողմից իրականացվել են վերարտադրողական և սեռական խնդիրներ ունեցող տղամարդկանց և կանանց հետազոտություն ու Õ �որհրդատվություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի ընթացքում Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի դահլիճում կազմակերպվել է դասախոսություն:
Ողջյունի խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Հակոբյանը, ով «Սեռական և վերարտադրողական առողջության արդի հիմնահարցերը» թեմայով կարդացել է դասախոսություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում սեքսոլոգների հայկական ասոցիացիայի տնօրեն, Երևանի պետականբժշկական համալսարանի սեքսոպոտոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայիբժիշկ, սեքսոպաթոլոգ Ռուզաննա Ազատյանն ասել է, որ իրենք Արցախ են եկել ծանոթանալու տեղի բժիշկների աշխատանքներին և մասնագիտական առումով կատարել փորձի փոխանակում: «Մենք շատ այցելուներ ունենքԱրցախից. մարդկանց հուզող խնդիրներ իրոք կան: Հարկ է, որ ժամանակին վերհանվեն ու վերացվենխնդիրները: Դասախոսությունների թեմաներն արդիական են ու հաճախ հանդիպվող: Դասախոսություններումտեղ են գտել կանանց և տղամարդկանց սեռական խանգարումների ախտորոշումների, տարիքայինանդրոգենային անբավարարություն, փ ոքր կոնքի բորբոքային խնդիրներով պայմանավորված սեռականխանգարումների, տղամարդկանց անպտղություն, զինծառայողների շրջանում սեռական դրսևորումների բնութագրի մասին թեմաներ»,-ասել է Ռ. Ազատյանը:
ՀՀ գլխավոր սեռախտաբան, բժիշկ, դոկտոր պրոֆեսոր Արամ Հակոբյանն էլ նշել է, որ իրենք Արցախ են եկել 8 հոգով:
«Մեր կազմակերպության առաքելություններն են` սեռական, վերարտադրողական և հոգեկան առողջության քարոզումը, պահպանումն ու բարելավումը, կանանց և տղամարդկանցսեռական խանգարումների կանխարգելումը: Կադրերի վերապատրաստման և մասնագիտացման համատեղ աշխատանքներ ենք իրականացնելու, որից հետո կատարելու ենք պրակտիկգործունեություն»,-ասել է Ա. Հակոբյանը: