Չինաստանում հայրը պատահմամբ սպանել է սեփական երեխային՝ կոտրելով նրա պարանոցը (տեսանյութ)
TVՉինաստանի Գուանչժու քաղաքի սուպերմարկետներից մեկում հայրը պատահմամբ ընկել է երեխայի վրա և սպանել նրան՝ կոտրելով պարանոցը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխան հոր հետ խաղում խանութում և ինչ-որ պահի հայրը կորցնում է հավասարակշռությունն ու ողջ քաշով ընկնում երեխայի վրա: Արդյունքում՝ երեխան ստանում է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Դեպքի վայր ժամանած բժիշկները նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահանում է: