Նուբարաշենի նախկին թաղապետի մահվան ելքով վթարից տուժածների վիճակները կայունանում են
ՀասարակությունԱրարատի մարզում այսօր՝ հոկտեմբերի 11-ի լուսադեմին տեղի ունեցած մահվան ելքով վթարից տուժած երկու քաղաքացիների վիճակները կայունանում են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ նրանք գտնվում են:
Տուժածներից Վլադ Աբրահամյանին վիրահատել են, նա ներքին արնահոսություն է ունեցել: Մյուս տուժածը՝ 36-ամյա Կարեն Ներսիսյանը, թոքերի սալջարդ ունի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ի լուսադեմին Nissan Patrul մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզում ընկել էր «Դիատամիտ» հանքի հարեւանությամբ գտնվող ձորը 100 մետր խորությամբ: Վթարի հետեւանքով մահացել էր Նուբարաշենի նախկին թաղապետ, ԲՀԿ Նուբարաշենի տարածքային կառույցի նախագահ 37-ամյա Մհեր Հովհաննիսյանը: Երկու հոգի տուժել էին: