Գայլերը հոշոտել են ունեցած բոլոր անասուններին. Սուրենավանցի ընտանիքը մնացել է առանց ապրուստի միջոցի
ՀասարակությունԱրարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչը, որի այծերը հոկտեմբերի 12-ին գայլերը հոշոտել էին, մնացել է առանց ապրուստի միջոցի: Պարույր Օհանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ առավոտյան դուրս է եկել տնից, տեսել, էր ունեցած բոլոր այծերը հոշոտված են:
«Գիշերը մինչեւ ժամը 2-ը արթուն եմ եղել, ամեն ինչ կարգին էր: Անասունները հայաթում էին: Երեւի լուսադեմին են մտել, սետկան ճղել, մտել են: Ոտքերի տեղերը կան՝ մի հատ չի եղել, մի քանի հատ են եղել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Օհանյանը՝ նշելով, որ նախկինում նման բան չի պատահել:
Գայլերը 7 այծ են հոշոտել՝ Օհանյանների ունեցած բոլոր անասուններին: Այծերը ընտանիքը պարտքով էր գնել, այժմ չգիտեն՝ ինչպես են պարտքը տալու: Օհանյանների երկու որդիներն էլ ժամկետային զինծառայողներ են: