Երկու մեքենա շրջվել է, եւս երկուսը՝ գլորվել ձորը. կան վիրավորներ
ՀասարակությունՀոկտեմբերի 12-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Ֆորդ Էսկապ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակի Երեւանյան խճուղու թիվ 1 հասցեում գտնվող բենզալցակայանի մոտ կողաշրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 113-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 8.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզում՝ Մալիշկա գյուղի գյուղամիջյան ճանապարհին, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 6-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469Բ» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: