Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Այս անգամ մեզ հետ Դուբայ էինք տարել հարսի ճերմակ քող. Նառա Դիլանյանը նշել է ամուսնության 3-ամյակը (լուսանկարներ)

Life

Life.panorama.am-ը գրում է . 

Շուրջ 18 տարի միասին, որից միայն երեքը` որպես ամուսիններ. Օրերս  դերասանուհի  Նառա Դիլանյանն ու ամուսինը նշել են ամուսնության երեք տարին:

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ամուսնու անակնկալի ու իրենց  ընտանիքի մասին:

«Ճիշտ երեք տարի առաջ՝ հոկտեմբերի 10-ին կայացավ մեր սպասված հարսանիքն ու այդուհետ ամեն հոկտեմբերի 10-ը մեզ համար տոն է, ես եւ ամուսինս փորձում ենք ամեն տարի էլ ավելի հետաքրքիր ու ուրախ անցկացնենք այդ օրը: Այս անգամ ամուսինս ինձ անակնկալ էր արել ու դեպի Դուբայ ուղեւորություն էր նվիրել ամուսնության տարեդարձից մի քանի օր առաջ: Ի դեպ` նշեմ, որ մեր հարսանեկան ճանապարհորդությունը պետք է հենց Դուբայում լիներ, սակայն ինչ-ինչ պատճառներով մենք այլ վայրում անցկացրինք մեր մեղրամիսը: Դե իսկ տարիներ անց, փաստորեն, Հովոն իր խոսքի տերը եղավ ու մենք մեր ամուսնության տարեդարձը  նշեցինք Դուբայում»,- նշեց Նառան:

Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմեց նաեւ, որ ամեն տարի իր ամուսնության տարդարձը նշելիս հարսանեկան որեւէ ատրիբուտով լուսանկարվում է, ի դեպ` այդ ավանդույթն իր հատուկ պատմությունն ունի.

«Անկեղծ ասած` երեք տարի առաջ, երբ պետք է հարսի զգեստ ընտրեի ինձ համար, ես այդպես էլ չգտա ճերմակ մի զգեստ, որն ըստ իս ՝ սազեր ինձ, արդյունքում ընտրեցի հարսի զգեստ, բայց ոչ ճերմակ: Այդուհետ որոշում կայացրեցի, որ ամեն տարի մեր հարսանիքի օրը հարսանեկան որեւէ ատրիբուտ եմ կրելու: Այս անգամ մեզ հետ Դուբայ էինք տարել հարսի ճերմակ քող, որով էլ մի քանի գեղեցիկ լուսանկարներ ունեցա: Ի դեպ` մեր գնալու օրը Հովոն հյուրանոցում տեղեկացրել էր, որ մեր ամուսնության երեք ամյակի կապակցությամբ ենք ճանապարհորդում, ու նրանք մեզ համար շատ գեղեցիկ անակնկալ էին մատուցել մեր սենյակում: Շատ հաճելի է, երբ ամուսինդ հոգ է տանում, որպեսզի քեզ կատարյալ երջանիկ կին զգաս, նա անգամ ծովափում ինձ ծաղիկներ նվիրեց, որով կրկին ինձ բազում հաճելի պահեր պարգեւեց: Նշեմ նաեւ, որ անակնկալները այդքանով չէին եզրափակվել, մենք մոլերից մեկում հարս ու փեսա արջուկ խաղալիքներ տեսանք ու ես որոշեցի անպայման գնել դրանցից մեկը, (երկուսը միասին բավականին թանկ արժեին), եւ երբ ես երկար տատանվելուց հետո ի վերջո գնեցի հարսիկ արջուկին, այդ խանութում որոշեցին, որ փեսա արջին ինձ են նվիրելու»,- ժպիտով նկատեց նա:

Ի դեպ` Նառան շեշտեց, որ շատ շնորհակալ է Դուբայում ապրող իր հայ ընկերներին, որոնց շնորհիվ դերասանուհին ու ամուսինը կարողացել են ամբողջությամբ վայելել Դուբայը.

«Նախ պետք է նշեմ, որ հայերը դրսում միմյանց հանդեպ շատ սրտացավ էին, մեր հյուրանոցում եւս չորս հայեր կային ու մենք անկախ մեզնաից մտերմացանք, իրար հանդեպ շատ սրտացավ դարձանք, այնպես, որ ծովափում հենց չէինք տեսնում իրար, անմիջապես խառնվում ու իրար էինք փնտրում: Նաեւ ես ու Հովոն ծանոթանաք այնտեղ ապրող մի հայ ընտանիքի հետ, որոնք դարձան մեզ համար հարազատ ընկերներ: Շնորհակալ եմ նրանց, որ թողեցին բոլոր գործերն ու իրենց մի քանի օրը մեզ նվիրեցին»:

Խոսելով ամուսնու տեսակից ու հետաքրքրվելով, թե նա՞ է արդյոք ամուսնուն «վարակել» իր ուրախ տեսակով` դերասանուհին պատմեց.

«Ինչ խոսք, տարիների ընթացքում մենք նմանվել ենք իրար: Քիչ չէ 18 տարին, որից տասը տարին ընկերություն ենք արել, հինգը` նշանված ենք եղել ու դեռ երեք տարի է, ինչ ամուսնացած ենք: Կարծես թե մի ամբողջ կյանք միասին ենք ու երկուսս էլ իրարից որոշ բաներ վերցրել ենք: Սակայն մի բան հաստատ է, եթե նրա մեջ չլիներ այդ տեսակը, հաստատ որքան էլ ես ցանկանայի, ինձ չէր նմանվի: Ավելին ասեմ` Հովոյի մեջ ավելի շատ է կյանքը եռում, օրինակ Դուբայում մենք առավոտյան դուրս էինք գալիս հյուրանոցից ու վերադառնում էինք գիշերը չորսին, այն էլ վերադառնում էինք, որովհետեւ ես էի հոգնում, թե չէ, եթե Հովոյին մնար, կշարունակեր զբոսնել: Ուրախ եմ, որ ես ու Հովոն ճիշտ ու իրար լրացնող զույգ ենք, մենք գիտենք` ինչ ենք ուզում կյանքից»:

Իսկ թե ինչպե՞ս է դերասանուհին կարողանում պահպանել մշտապես բարձր տրմադրությունը, պարզաբանեց.

«Մեր կյանքը շատ սեւ ու սպիտակ է, որ փնտրենք, ամեն օր էլ կգտնենք տխրելու առիթներ, բայց ի՞նչ օգուտ դրանից: Ես փորձում եմ հնարավորինս ուրախ ապրել կյանքս, փոքրիկ բաներից ուրախանալ, ամեն մանրուք տոն դարձնել: Այսպես կյանքն ավելի գեղեցիկ է, ավելի հաճելի, էլ չասեմ, որ ուրախ ապրելն առողջարար է»:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՅուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանՊոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը
Ամենադիտված